ԿԽՄԿ միջնորդությամբ այսօր 19 մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան
		30.01.2023 . Արցախ


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։

Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։