Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը թշնամիների ձեռքի գործն է. Իրանի արտգործնախարար Աբդոլլահիան

Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը թշնամիների ձեռքի գործն է. Իրանի արտգործնախարար Աբդոլլահիան



Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրագործել են երկու երկրի թշնամիները, և կոչ է արել թույլ չտալ, որ միջադեպը բացասաբար անդրադառնա իրենց պետությունների հարաբերությունների վրա, գրում է РИА Новости-ն:
Իրանի արտգործնախարարը նաև առաջարկել է Ադրբեջանի անվտանգության ծառայությունների համագործակցությունը հարձակումը հետաքննելու հարցում։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը ողջունել է այդ գաղափարը։

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ցավակցություն և ափսոսանք է հայտնել  Բաքվին տեղի ունեցածի կապակցությամբ։