Արմեն Գրիգորյանը Կեստուտիս Բուդրիսին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

Արմեն Գրիգորյանը Կեստուտիս Բուդրիսին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը



ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ:
ԱԽ քարտուղարը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը։

Գրիգորյանը կարևորել է միջազգային հանրության արձագանքը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու գործում: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: