Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս ողջունում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու որոշումը և շնորհակալություն ենք հայտնում մեր հորդորները հաշվի առնելու համար:

Միաժամանակ դատապարտում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի որակումներն այս փաստի առնչությամբ և կոչ ենք անում զերծ մնալ նման հռետորաբանությունից, քանզի «Ջավախք» հայրենակցական միության նախագահն իր քվեարկությամբ արտահայտել է ջավախքահայության ճնշող մեծամասնության անառարկելի ցանկությունը:

 

«Ջավախք» ժողովրդական շարժում

«Վիրք»  կուսակցություն

«Միասնական Ջավախք»  հասարակական կազմակերպություն

 Ջավախքի մտավորականների միություն

«Ջավախք»  հասարակական կազմակերպություն

 Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն