Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերն անմիջական մասնակցություն չեն ունեցել. պաշտպանության նախարար

Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերն անմիջական մասնակցություն չեն ունեցել. պաշտպանության նախարար



Բրազիլիայի պաշտպանության նախարար Ժոզե Մուսիո Մոնտեյրոն հունվարի 8-ին մայրաքաղաք Բրազիլիայում տեղի ունեցած անկարգություններին երկրի զինված ուժերի անմիջական մասնակցության նշաններ չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի և ցամաքային զորքերի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ հանդիպումից հետո։
«Իմ կարծիքով՝ զինված ուժերի ուղղակի մասնակցություն չի եղել։ Եթե զինվորականներից մեկն անձամբ է մասնակցել, ապա նա պատասխան կտա դրա համար, ինչպես ցանկացած քաղաքացի»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ զինվորականները հասկանում են, որ սոցիալիստ Լուլա դա Սիլվայի նոր կառավարությունը միջոցներ կձեռնարկի Բրազիլիայում անկարգությունների և ջարդերի կապակցությամբ:

Նախօրեին Լուլա դա Սիլվան խոստացել էր, որ բոլոր զինծառայողները, որոնք մասնակցել են հունվարի 8-ի բողոքի ակցիաներին, հարձակվել երկրի վարչական շենքերի վրա, կպատժվեն: