Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն


Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները.

շաքարավազ

ձեթ

մակարոնեղեն 

Տեղեկացնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։ 

Ստեփանակերտում և շրջաններում  գործող   առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։  

Հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

Հիմնադրամից խնդրում և հորդորում են` իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։