Ո՞վ է Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն
Ինչպես երեկ տեղեկացրել էին Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Կախա Սամխարաձեն։ Հիշեցնենք, որ արդեն նախկին նահանգապետ Ակակի Մաճուտաձեն իր պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի դեկտեմբեր ամսին: Մինչ այդ նա եղել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի պետական անվտանգության տարածաշրջանային բաժնի պետ:
Նոր նահանգապետ Կախա Սամխարաձեն մինչեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետ դառնալը 2017 թվականին նշանակվել էր Շիդա Քարթլիի նահանգապետ: Մինչ այդ, 2015-2016 թվականներին «Վրացական երազանքի» տարածաշրջանային ներկայացուցիչն էր Սամցխե-Ջավախքում, Շիդա Քարթլիում եւ Մցխեթա-Մթիանեթիում: 2014-2015 թթ. Նա նշանակվել էր Թետրիսծղարոյի քաղաքապետարանի փոխտնօրեն:
Կախա Սամխարաձեն ներգրավված է եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյխան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթամուղի եւ գազամուղի շինարարության ծրագրերում։