Ծաղկազարդը Ախալցխայում
![Ծաղկազարդը Ախալցխայում Ծաղկազարդը Ախալցխայում](https://mediaanalytic.org/wp-content/uploads/2018/03/29598057_400185377059676_1041026741520291605_n.jpg)
Մարտի 25-ին Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է մեր տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդը։ Ինչպես Առաքելական բոլոր Եկեղեցիներում, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը և շնորհավորեց հավատացյալներին տոնի առթիվ։ Հավարտ սուրբ Պատարագի կատարվեց նաև մանուկների օրհնության կարգ։
Նույն օրը Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի Սբ․ Սիոն Եկեղեցում նույնպես մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանան։