Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով կայցելի Լեհաստան
		04.12.2022 . Վրաստան


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 5-ին կհանդիպի Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վարշավայում Լեհաստանի Հանրապետության Նախագահի պալատում նախագահների դեմ առ դեմ հանդիպումից հետո նրանք հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով։

Դեկտեմբերի 6-ին Վրաստանի նախագահը Օսվենցիմ քաղաքում կմասնակցի Սբ. Գրիգոլ Փերաձեի նահատակության 80-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որտեղ տեղի կունենա Վրաստանի և Լեհաստանի փոստային բաժանմունքների համատեղ նամականիշը` «Սբ. Քահանա-նահատակ Գրիգոլ Փերաձե» շնորհանդեսը և ստորագրման արարողությունը։

Աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի նախագահը կհանդիպի Եվրոպայի քոլեջի ներկայացուցիչների հետ և հանրային դասախոսություն կկարդա ուսանողների համար Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։