Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին
Դեկտեմբերի 20-ին Եվրամիության Մոնիտորինգային Առաքելության նախաձեռնությամբ Ախալցխայում հանդիպում է տեղի ունեցել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի եւ EUMM խմբի ղեկավարի տեղակալ՝ Դժերարդ Սկոտի ու տվյալ կազմակերպության այլ դիտորդների միջեւ։
Հանդիպման ընթացքում Էդուարդ Այվազյանը EUMM մոնիտորինգային խմբին մանրամասն ներկայացրել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրների լայն շրջանակ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին եւ այդ առնչությամբ եկեղեցիների համատեղ հայտարարության վերաբերյալ մարդկանց մոտեցումին։ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում անցյալ ամիս տեղի ունեցած խոշոր եղջերավոր անասուններ մեծաքանակ գողության փաստին, դեկտեմբերի 7-ին Ախալքալաքի Շրջանային Վարչության շենքի դիմա տեղի ունեցած հանրահավաքի դրդապատճառներին եւ Ախալքալաքի Սակրեբուլոյում օրերս քննարկման չդրված Հայոց Ցեղասպանությունը շրջանային մակարդակով ընդունելու եւ դատապարտելու օրենքի նախագծի ճակատագրին, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի։
Ախալցխայում առկա խնդիրներից ուշադրության արժանացավ անցած ամիս քաղաքի հասարակության բողոքի ցույցը ընդդեմ թուրքական ռեստորանների ու սրճարանների, որոնցում քաղաքացիների տվյալների համաձայն զարգանում է մարմնավաճառությունը։ Հանդիպմանը այլ հարցերի շարքում քննարկվեցին նաեւ տեղական ինքնակառավարման մարմնում ընտրություններից հետո ընթացող փոփոխությունները։
Խոսակցության ընթացքում EUMM մոնիտորինգային խմբին անդամների ուշադրությունը հրավիրվեց Ախալցխայի Ծղալթբիլա գյուղում վերջին ամիսներին առաջացած խնդիրների վրա, որոնց շարքում հատկապես ծղալթբիլեցիների դատախազություն ներկայացրած հայցն է ընդդեմ իրենց հոգեւորականի։
Հանդիպման ավարտին էդուարդ Այվազյանը մոնիտորինգային խմբի անդամներին ներկայացրեց «վիճելի» համարվող Թբիլիսիի հայկական եկեղեցիների շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները։