Առանց վիզա ռեժիմից օգտվել է 161 885 քաղաքացի, որոնցից 9875-ը խախտել է ԵՄ-ում գտնվելու ժամկետը
Վրաստանի քաղաքացիների 6%-ը խախտել է ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի գործընթացը։ Այդ մասին տեղեկություն է տարածել ոչ կառավարական SIDA կազմակերպությունը՝ ուսումնասիրելով 7 ամսվա կտրվածքով Վրաստանի քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մեկնելու պարզեցված համակարգի արդյունքները։ SIda-ի գործադիր տնօրեն Զվիադ Դևդարիանիի խոսքերի համաձայն՝ «այդ տվյալները ստիպում են մտածել ստեղծված իրավիճակի մասին, չնայած ինչ-որ ահավոր բանի մասին չեն վկայում»։
Հետազոտության ընթացքում կազմակերպության աշխատակիցներն ուշադրություն են հատկացրել նրան, որ առանց վիզա ռեժիմը խախտողների մեծամասնությունը, այսինքն, նրանք, ովքեր մեկնել են ԵՄ և ժամանակին ետ չեն վերադարձել, Թբիլիսիի՝ վրաց մայրաքաղաքի և Վրաստանի արևմտյան շրջանի՝ Իմերեթիի քաղաքացիներ են։
Դևդարիանիի խոսքերի համաձայն՝ անհրաժեշտ է լուրջ տեղեկատվական քարոզարշավ անցկացնել, որպեսզի երկրի յուրաքանչյուր բնակիչ հասկանա, որ ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի օրինազանցները խնդիրներ են ստեղծում ոչ միայն իրենց, այլ ողջ Վրաստանի համար։
«Ամենամսյա վերլուծություն չի անցկացվում, չնայած, օրինակ, Մոլդովայում «չվերադարձածների» տոկոսը կազմում է 16-ը, այն դեպքում, երբ մեզ մոտ 6 տոկոսն է։ Այդ ցուցանիշների համեմատությունը թույլ է տալիս հաստատել, որ Վրաստանում իրավիճակն այնքան էլ մտահոգիչ չէ, չնայած մյուս կողմից օրինազանցների մոտավոր քանակը հրահրում է երկրի բոլոր գերատեսչություններին համապատասխան քայլեր ձեռնարկելուն», -կարծում է Դևդարիանին։
Վերջին յոթ ամիսների ընթացքում ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմից օգտվել է Վրաստանի 161 885 քաղաքացի, նրանցից 9875 հոգի խախտել է ԵՄ-ում գտնվելու 90-օրյա ժամկետը։ Այդ տվյալները հրապարակել է Եվրոպական և Եվրոատլանտյան կառույցներում ինտեգրման պետական նախարարության վարչությունը։ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմը ներմուծվել է 2017թ․-ի մարտի 28-ից։ Այդ կերպ Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ստացան առանց վիզա մեկնելու Եվրամիության 22 երկիր, 4 երկրիր, որոնք ԵՄ-ի անդամ չեն, ինչպես նաև ԵՄ-ի անդամ դառնալու թեկնածու երկրներ։ Առաջին ուղևորները, որոնք օգտվել են առանց վիզա ռեժիմից, մեկնել են Վարշավա Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մարտի 28-ին։
Առանց վիզա ռեժիմի կանոնների համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կարող են գտնվել Շենգենյան գոտու երկրներում կիսամյակ կազմող 180 օրվանից միայն 90 օր։ Այդ ժամանակահատվածի ընթացքում նրանք կարող են անարգել տեղաշարժվել մի երկրից մյուսը։