Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը

Ռիշի Սունակը պաշտոնապես ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը



Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր ղեկավար Ռիշի Սունակը ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը՝ թագավոր Չարլզ III-ից ստանալով կառավարության ձևավորման մանդատ:

Այսպիսով, Սունակը դարձավ Բրիտանիայի առաջին վարչապետը, որին հաստատեց թագավոր Չարլզ III-ը, որը թագավորական գահը զբաղեցնում է սեպտեմբերի 8-ից: