Ախալցխայի թուրքական բառերից մեկում մարմնավաճառության համար սենյակ հատկացնելու մեղադրանքով անձ է ձերբակալվել

Ախալցխայի թուրքական բառերից մեկում մարմնավաճառության համար սենյակ հատկացնելու մեղադրանքով անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն, Սամցխե-Ջավախքի ոստիկանության հետախուզական բաժանմունքի աշխատակիցները, Ախլցխայում  1958 թ-ի ծնված  Մ.Ի.-ին  են ձերբակալել: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրության մեջ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը իրեն պատկանող թուրքական բարի մի մասում, քաղաքացիներին մարմնավաճառության համար սենյակ էր հատկացնում:

Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, իրավապահները հարցաքննել են բարի անձնակազմին որպես վկաներ: Հետաքննությունը  ընթանում  է (Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդված)-ի համաձայն:

Akhaltskha.Net