Անահիտ Ստելմաշովան մենահամերգով ներկայացավ Երևանում

Ախալքալաքից 16 ամյա Անահիտ Ստելմաշովան օրերս Հայաստանի մայրաքաղաք Երևանում, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցել է մենահամերգ, որն ուղեկցվել է թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ դիրիժորը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն էր։
Անահիտ Ստելմաշովան, չնայած փոքր տարիքին, բայց արդեն հասցրել է ունենալ մի քանի մենահամերգ, իսկ Հայաստանում, ինչպես նշում է դաշնակահարոիհին իր պատմական հայրենիքում ելույթ ունենալը մեծագույն ցանկություն է եղել։
Համերգային երեկոյի ընթացքում երկու ծավալուն ստեղծագործություն՝ կոնցերտ է կատարել, ինչը վկայում է երիտասարդ դաշնակահարուհու ոչ միայն տաղանդի, այլեւ համարձակ ինքնավստահության մասին։ Հոկտեմբերի 10֊ին Անահիտ Ստելմաշովայի մեկնաբանությամբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից հնչել է Ֆերենց Լիստի եւ Կամիլ Սեն-Սանսի դաշնամուրային 2-րդ կոնցերտները։ Համաշխարհային դաշնամուրային գրականության այս ստեղծագործությունները քաջածանոթ են ոչ միայն մասնագետներին, այլեւ դասական երաժշտության երկրպագուներին։ Անահիտը նշում է, ներկայացրել է այն, ինչն իրենից սպասում է իր հանդիսատեսը։ Իսկ հայաստանյան բեմելը առամց Կոմիտասի եւ Բաբաջանյանի դաշնակահարուհին չի պատկերացրել։
Անահիտն այսօր սովորում է 12֊րդ դասարանում, ապագան պատկերացնում է միայն ու միայն երաժշտության ասպարեզում։ Հպարտությամբ է խոսում ուսուցչի՝ Նինո Քաթամաձեի մասնագիտական բարձր որակի մասին, շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր աջակցել են իրեն։
Նշենք Անահիտ Ստելմաշովան հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ ելույթ ունենալով, Եվրոպական, ռուսական, վրացական եւ շատ այլ դահլիճներից։ Անահիտը նկատում է. առջևում պրոֆեսիոնալ մենակատարի բարդ ճանապարհն է, իսկ ինքը պատրաստ է։