Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր

Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր

Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում  կլինեն 3: Սամցխե-Ջավախքի  քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38  անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են:

Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան», «Հայրենասերների դաշինք» և «Դմիտրի Լորթկիպանիձե, Կախա Կուկավա — Ժողովրդավարական շարժում — Ազատ Վրաստան»:

Ընդդիմությունը քանակական առումով  բոլորից շատ պատգամավոր Ախալքալաքիի սակրեբուլոյում կունենա։ Ախալքալաքիի սակրեբուլոյում «Հայրենասերների դաշինքը» կունենա թվով 5 պատգամավոր: Նրանցից մեկն էլ քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանն է, ով  ընտրություններում 32.32 տոկոս ձայն էր հավաքել: 23 մեծամասնական պատգամավորներից 22-ը «Վրացական երազանքի» անդամներն են, իսկ մեկը` «Հայրենասերների դաշինքից»:

Ինչ վերաբերվում է համամասնական ընտրակարգով անցած պատգամավորներին, ապա սակրեբուլոն ունի մեկ ներկայացուցիչ «Եվրոպական Վրաստան»-ից, մեկ ներկայացուցիչ՝  «Դմիտրի Լորթքիպանիձե, Կախա Կուկավա Դեմոկրատական շարժում-ազատ Վրաստան»-ից » և   4 ներկայացուցիչ՝   «Պատրիոտների դաշինքից»:

Akhaltskha.Net