Եվրամիությունը երկարաձգել է Հունգարիայի համար բարեփոխումներ իրականացնելու ժամկետը

Եվրամիությունը երկարաձգել է Հունգարիայի համար բարեփոխումներ իրականացնելու ժամկետը


ԵՄ-ի վերջնաժամկետը, որով Հունգարիան պետք է հաստատեր, որ հակակոռուպցիոն բարեփոխումներ է իրականացրել դաշինքից միջոցներ ստանալու համար, երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 19-ը:

 

Անդամ երկրներն ի սկզբանե մինչև հոկտեմբերի 18-ը պետք է սահմանեին՝ արդյոք Բուդապեշտը փոփոխություններ կատարե՞լ է՝ 7,5 մլրդ եվրո (7,3 մլրդ դոլար) ԵՄ ֆինանսավորում ստանալու կամ ժամկետը երկու ամսով երկարացնելու համար:

 

ԵՄ բյուջեի հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ասել է, որ Հունգարիայի առաջարկած միջոցները, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը, «սկզբունքորեն» բավարար են թվում, եթե դրանք ճիշտ կիրառվեն:

 

Հունգարիայի կառավարությունը վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ ներկայացրել է 17 միջոց՝ ուղղված Բրյուսելի բարձրացրած՝ կոռուպցիայի հետ կապված մտահոգություններին: Դրանք ներառում են անկախ մարմնի ստեղծում, որն ավելի լավ կվերահսկի ԵՄ-ից ստացած գումարների ծախսերը:

 

Սեպտեմբերին Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին առաջարկել էր դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորման 65 տոկոսը։

 

Հեղինակ՝ Եվա Մինասյան