Ախալցխայի բերդը նոր տնօրեն ունի

Ախալցխայի բերդը նոր տնօրեն ունի։ Այս պաշտոնում նշանակվել է Զազա Թամարաշվիլին, ով իր պարտականությունները ստանձնել է հոկտեմբերի 11-ից։ Տեղեկությունը տարածում է Ախալցխայի քաղաքապետարանը։
Ախալցխայի քաղաքապետարանի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին անձամբ է ներկայացրել թիմի նոր ղեկավարին և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
Հանդիպմանը մասնակցել են փոխքաղաքապետ Վաժա Գաչեչիլաձեն և Ախալցխայի բերդի նախկին տնօրեն Գիորգի Նաթենաձեն։