Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են



Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսվելծ է:
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված է 1673 ընտրող:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 6 զանգվածային լրատվության միջոցներ: