Աբասթումանի-Սաիրմե ճանապարհին վատ եղանակի պատճառով գերմանացի զբոսաշրջիկը իրեն վատ է զգացել
Տարածաշրջանում հանկարծակի վատթարացած եղանակի պատճառով, մի գերմանացի զբոսաշրջիկ մնացել է Աբասթումանի անտառներում: Ճանապարհային վարչության նախագահ Գիորգի Սեթուրիձեի խոսքերով, սկզբում գերմանացի եւ վրացի զբոսաշրջիկները եղել են Սաիրմեում։ Սաիրմեից նրանք ճանապարհը շարունակել են դեպի Աբասթուման։ Ինչպես հայտնեց Սեթուրիձեն, գերմանացի զբոսաշրջիկը վատ է զգացել իրեն, ինչի պատճառով էլ վրաց զբոսաշրջիկը հետ է դարձել, որ փրկարարների հետ հեռախոսային կապ հաստատի: Սեթուրիձեի խոսքերով, ներկա դրությամբ հատուկ աշխատանքներ են անցկացվում զբոսաշրջիկին փրկելու համար:
«Մենք տեղեկություն ստացանք, որ Վրաստանցի եւ գերմանացի զբոսաշրջիկները այցելել են Սաիրմե: Սաիրմեից հետո էլ գնացել են Աբասթումանի: Ճանապարհը փակվել է և նրանք չեն կարողացել շարունակել ճանապարհը: Հեռախոսով կապվելու համապատասխան մարմինների հետ, վրաց զբոսաշրջիկը ոտով հասել է համապատասխան վայր: Մեր տեխնիկան արդեն ճանապարհին է և շուտով կլինեն տեղում: Մենք նաև բժիշկներ ենք ուղարկել, որ տեղում օգնություն հասցնեն գերմանացի զբոսաշրջիկին: Ինչպես ես տեղեկացված եմ, նա իրեն վատ է զգում: Մենք կանենք հնարավորը, որ գերմանացի զբոսաշրջիկի առողջական վիճակը բարելավվի»,-ասաց Գիորգի Սեթուրիձեն:
Akhaltskha.Net