ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը
Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած ամերիկյան 8-րդ նահանգը:
Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն: Միչիգանի Սենատի երկկուսակցական որոշումով ԱՄՆ-ին կոչ է արվում Արցախի հետ տնտեսական ու մշակութային կապեր հաստատել և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, հայտնում է Միչիգանի հայկական ազգային կոմիտեն:
«Արցախի անկախության օգտին Միչիգանի Սենատի քվեարկությունը ժողովրդավարական ինքնորոշմանն ամերիկյան հավատարմության վերահաստումն է եւ հզոր հարված խաղաղ հանրապետության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիային»- նշել է Հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչ Լարա Ներսեսյանը:
lragir.am