Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի

Մոսկվայի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար. Զելենսկի



Ռուսաստանի հետ «վախից դրդված» խաղաղության համաձայնագրի կնքումը վատագույն սցենարը կլինի Կիևի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։  
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական ամոնիակի արտահանման վերսկսումը հնարավոր է միայն եթե ուկրաինացի գերիներն ազատ արձակվեն։

Կրեմլն արձագանքել է Զելենսկու խոսքերին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Այդ առաջարկը տեղին չէ: Ինչպե՞ս կարելի է մարդկանց և ամոնիակը դնել նույն հարթության վրա»: