Հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետը սեպտեմբերի 9-ին փակ կլինի
		08.09.2022 . Վրաստան


Հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետը սեպտեմբերի 9-ին ժամը 11:00-23:00-ն փակ կլինի, հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Մաքսային հսկողության ընթացակարգերի կասեցման պատճառը կառավարման նոր տեղեկատվական համակարգերի ներդրման հետ կապված տեխնիկական աշխատանքներն են։

Աշխատանքների ավարտից հետո Նինոծմինդայի ԱԱՊ-ն ամբողջ հզորությամբ կաշխատի թեստային ռեժիմում՝ շուրջօրյա և շաբաթը յոթ օր:

«Վրաստանի և Հայաստանի մաքսային վարչությունների միջև առկա է սերտ շփում, որպեսզի նշված մաքսակետի բացումից հետո բեռնահոսքի անխոչընդոտ աճ լինի», — ասվում է նախարարությունում։

Ավելի վաղ Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին փակվելու է նաև սահմանից այն կողմ գտնվող Բավրայի անցակետը։