Բրիտանացիները միշտ կմնան Ֆրանսիայի բարեկամը՝ ասել է Մակրոնը. Reuters

Բրիտանացիները միշտ կմնան Ֆրանսիայի բարեկամը՝ ասել է Մակրոնը. Reuters



Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի դաշնակիցն է, և բրիտանացիները միշտ կմնան Ֆրանսիայի բարեկամը, չնայած նրանց ղեկավարների՝ երբեմն թույլ տված սխալներին՝ օգոստոսի 26-ին Ալժիրում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի բարեկամն է, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով Բրիտանիայի վարչապետի թեկնածու Լիզ Թրասի մեկնաբանությունների մասին հարցին:
 «Եթե Ֆրանսիան և Բրիտանիան չեն կարող ասել՝ բարեկամներ են թե թշնամիներ, մեզ լուրջ խնդիրներ են սպասվում»,- հավելել է Մակրոնը։

Հինգշաբթի՝ օգոստոսի 25-ին, Թրասը պատասխանելով «Նախագահ Մակրոնը բարեկա՞մ է, թե՞ թշնամի» հարցին, ասել էր, որ Մակրոնի հարցով դեռ որոշում չի կայացրել: