Հայաստանն ու Թուրքիան շարունակում են քայլերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Չավուշօղլու 23.08.2022 . Միջազգային
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության օգտին։ Այդ մասին թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները չորս քննարկում են անցկացրել: Խոսքը հարաբերությունների փուլային կարգավորման մասին է։ Այս ուղղությամբ քայլերը շարունակվում են։ Դիտարկվում է Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը, որոշակի ջանքեր են ձեռնարկվել առևտրի ոլորտում»,- մանրամասնել է Չավուշօղլուն:
Նա սուբյեկտիվ է համարել Անկարայի և Երևանի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի շփումներից կտրված ընկալելու փորձերը: