Հայկական որոշ դպրոցներում վրացերեն կդասավանդվի

Հայաստանի կրթության նախարարությունը պատրաստ է սկսել որոշ դպրոցներում վրացերենի ուսուցման գործընթաց ներդնել։ Այս մասին այսօր ասել է Հայաստանի կրթության նախարար Վահրամ Դումանյանը։
Նրա խոսքով, այս ուսումնական տարվանից որոշ դպրոցներում լրացուցիչ լեզուների ցանկում կներառվի նաև վրացերենը։ Հայաստանում ուսանողներն իրենք կարող են ընտրել, թե որ օտար լեզուն են ցանկանում սովորել որպես լրացուցիչ առարկա։
Ինչպես նշել է նախարարը, այս որոշման հետ կապված այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում։