Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 մարդ տեղում մահացել է․ Արցախի ՆԳՆ

Իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Սարուշենի բնակչի մեքենաները․ 4 մարդ տեղում մահացել է․ Արցախի ՆԳՆ


Օգոստոսի 12-ին՝ ժամը 08:50-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

 

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության օպերատիվ խումբը, Քննչական կոմիտեի քննչական և ԱՆ շտապ բուժօգնության խումբը։

 

Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում Մելիքավան փողոցի 19/1 տան դիմացի խաչմերուկում իրար են բախվել ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդ Ի.Յ.-ի (ծնված 1992 թ.) վարած HAVAL H9 և Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակիչ Է.Գ.-ի (ծնված 1996 թ.) վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենաները։

 

 

ՃՏՊ հետևանքով «ՎԱԶ- 2107»-ի վարորդը կոտրվածքներով և աջ թոքի ստորին բլթի սալջարդ ախտորոշմամբ շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։

 

Վերջինիս ուղևորները՝ Հ. Գ.-ն (ծնված 1971թ., Ասկերանի շրջան գ. Սարուշեն), Ն.Դ.-ն (ծնված 1970 թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան), Լ. Մ-ն (ծնված 1972 թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) և Ս. Ս.-ն (ծնված 1966 թ., Ասկերանի շրջան գ. Այգեստան) տեղում մահացել են:

 

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։