Որքան շատ լինեն Ռուսաստանի կորուստները, այնքան շուտ կավարտվեն ռազմական գործողությունները. Զելենսկի

Որքան շատ լինեն Ռուսաստանի կորուստները, այնքան շուտ կավարտվեն ռազմական գործողությունները. Զելենսկի



Որքան հզոր լինեն Ուկրաինայի զենքերը, որքան մեծ լինի դրանց կիրառման հեռահարությունը, այնքան արագ կավարտվի պատերազմը։ Այդ մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտը կախված է նաև Ռուսաստանի մարդկային կորուստներից:

Զելենսկին դիմել է ռուսական կողմի վերահսկողության տակ հայտնված տարածքների բնակիչներին՝ կոչ անելով նրանց՝ կարևոր տեղեկություններ հաղորդել ուկրաինացի զինվորականներին և հատուկ ծառայություններին: