Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը

Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը

Ախալցխայում կանգնեցվել է գրեթե 11,5 մլն լարի արժողությամբ մարզահամալիրի և լողավազանի կառուցման նախագիծը։
Ըստ Nanthon Sanjien Georgia շինարարական ընկերության ներկայացուցչի, ֆինանսական խնդիրների պատճառով ընկերությունը դադարեցրել է շինարարությունը և աշխատանքից ազատել վարձու անձնակազմի մի մասին։
Աննա Գելնավայի խոսքով՝ ֆինանսական խնդիրների պատճառը շինանյութի թանկացումներն են։
2020 թվականի օգոստոսին Մունիցիպալ զարգացման հիմնադրամը հայտարարեց Ախալցխայում սպորտային համալիրի և լողավազանի կառուցման մրցույթ, պայմանագիրը կնքվեց 11,604,343 լարիի չափով։
Արդյոք քաղաքապետարանի զարգացման հիմնադրամում շինարարության կասեցման մասին տեղեկություն ունեն և պատրաստվում են արդյոք վերանայել մրցութային փաստաթղթերն ու ավելացնել գումարը։ Այս հարցերով կապվեցինք հիմնադրամի հետ, սակայն նրանք առաջարկեցին հրապարակային տեղեկատվություն պահանջել։
Խոստացել են հարցը պարզաբանել նաեւ Ախալցխայի քաղաքապետարանում։
Ինչ վերաբերում է ընկերությանը, ապա այն հիմնադրվել է Վրաստանում 2019 թվականի ապրիլի 5-ին։ Ըստ մրցույթի մոնիտորինգի էջի՝ «Դիգինգը» մասնակցել է 4 մրցույթի, որից երկուսում հաղթել է։ Նա պետք է մարզահամալիրներ կառուցեր Ախալցխայում եւ Զուգդիդիում։