Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար

Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար

Հուլիսի 9-ից 18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում կազմակերպվեց «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագիրը կրող մանկապատանեկան ճամբար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ֆբ էջից։
Տեղեկության համաձայն ճամբարը կազմակերպվել և ֆինանսավորվել է Շիրակ Թորոսյանի  նախաձեռնությամբ ու միջոցներով և ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ։
Նախաձռռնողները  խորին շնորհակալությունն են հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաև  Նինոծմինդայի շրջանի իշխանություններին՝ բարյացկամ վերաբերմունքի համար:
Ճամբարի համակարգողն էր փորձառու մանկավարժ, հոգեբան Նարինե Սիրականյանը: Ճամբարի առօրյան խիստ հագեցած էր: Շուրջ 40 երեխաներ և պատանիներ անցել են գեղանկարչության, խեցեգործության, դիզայնի, տիկնիկագործության, ասմունքի, պարի դասեր:
Ճամբարի երեխաները ամեն օր ապահովվել են թարմ և բարձրորակ սննդով:
Վերջին օրը ճամբարականները ցուցադրեցին իրենց կատարած աշխատանքները, հանդես եկան ասմունքով, նոր սովորած հայկական և վրացական երգերով ու պարերով։
Երեխաների խանդավառությունը շատ մեծ էր, ճամբարի ուսուցողական նշանակությունն՝ անգնահատելի: