Ծրագիր՝ միտված Ջավախքում հզոր համայնքի կերտմանը

Ծրագիր՝ միտված Ջավախքում հզոր համայնքի կերտմանը

հուլիսի 9-ին Ախալքալաքում «Esterox» ընկերությունը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ),  «Awesome Foundation Javakhk»֊ը, «Հզոր Միտք» կազմակերպության հետ համատեղ անցկացրին  հանդիպում Ջավախքի երիտասարդների համար։ Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ Ջավախքի երիտասարդները հնարավորություն կունենան ձեռք բերել նոր ընկերներ նոր հմտություններ, նոր գաղափարներ և ծանոթություններ։

ՋԱՀ֊ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը նշում է, որ  ուրախ են աշխատել այս կազմակերպությունների հետ  և նմանօրինակ միջոցառումներ անցկացնել Ջավախքում, հույս է հայտնում որ այսպիսի հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։
«Awesome Foundation Javakhk» ֊ը աշխատում  է Ջավախքի տարբեր համայնքներում՝ տրամադելով յուրաքաչնյուր ամիս մեկ նախագծի 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ միկրո գրանտ,
Ջավխքում նորարարական գաղափարներ իրագործելու համար։ Արդեն կա մեկ ֆինանսավորած նախագիծ, որն իրագործվելու է Ասպինձայի մունիցիպալիտետի Դամալա գյուղում

«Esterox» ընկերությունը  հաճախ է օնլայն հանդիպումներ անցկացնում Ջավախքի երիտասարդների հետ, սակայն սա առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր։
«Հզոր համայնքը Ջավախքում» խորագրով միջոցառման  ընթացքում բանախոսություններ տեղի ունեցան հետևյալ թեմաներով. մեդիագրագիտություն, կրեատիվ մտածողություն, մասնագիտական կողմնորոշում և համոզմունք և ժամանակի կառավարում։

Հայաստանից տարբեր ասպարեզներում գործունեություն ծավալող մարդիկ իրենց փորձով կիսվեցին հավաքված երիտասարդների հետ։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էր մոտ 200 երիտասարդ Ջավախքից եւ Հայաստանից։