ՋԱՀ-ը՝ ընթերցման օլիմպիադայի աջակից
Հայաստանի ազգային գրադարանում «Անտարես» մեդիա հոլդինգի նախաձեռնությամբ հերթական անգամ տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա», որին արդեն 3 տարի շարունակ աջակցում և խրախուսական նվերներ է տալիս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:
Այս տարի ժյուրիի անդամների կազմում էր նաև ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց նմանատիպ մրցույթների պարբերաբար կազմակերպումը և, հանձնելով խրախուսական նվերներ, նշեց, որ երեխաները գրքի և ընթերցանության միջոցով հնարավորություն են ձեռք բերում ծանոթանալ նաև Ջավախքին ու նրա գործիչներին: