Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Ախալքալաքում էր

Այսօր՝ հուլիսի 5֊ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելեց Ախալքալաքում գործող Զուրաբ Ժվանիայի անվան պետական ադմինիստրատիվ դպրոց, որտեղ հանդիպեց ՏԻՄ ներկայացուցիչների, դպրոցի մանկավարժների եւ քաղաքացիների հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր Վրաստանի կրթության եւ գիտության հանձնախումբը։
Նեկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ՝ Սամվել Մանուկյանը եւ Սումբատ Կյուրեղյանը, Սամցխե֊Ջավախքի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Ախալքալքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, պաշտոնատար այլ անձինք եւ մեծամասամբ կրթական սեկտորի ներկայացուցիչներ։
Կրթության եւ գիտության հանձնախմբի անդամ Բաիա Կվիցիանին եւ Զուրաբ Ժվանիայի անվան պետական ադմինիստրատիվ դպրոցի տնօրեն Քեթեւան Ջաղելին ներկայացրին դպրոցի գործունեությունը եւ, թե որքանով է նպաստել Սամցխե Ջավախքում պետական լեզվի ուսուցանմանը։
Վրաստանի Խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը նախ ներողություն խնդրեց, որ չի կարողանում ազատ հաղորդակցվել պետական լեզվով։ Ողջունեց դպրոցի գործունեությունը եւ շնորհակալություն հայտնեց պետականամետ գործունեության համար։ Պատգամավորի խոսքով տարիներ անց իրեն կփոխարինի երիտասրադ սերնդից մեկը, ով վստահ վարժ կտիրապետի վրացերենին։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին եւս շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար եւ նշեց, որ շատ կարևոր է հատկապես երիտասրադների շրջանակում պետական լեզվով հաղորդակցվելը, ինչը կնպաստի ինտեգրացիային։
Նշենք որ, օրվա ընթացքում խորհարդարանի նախագահը պատգամավորների եւ ՏԻՄ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի վանական համալիր, Գանաձյում Վահան Տերյանի տուն֊թանգարան, հայկական եւ վրացական եկեղեցինր, Փարվանա լիճ եւ այլ վայրեր։ Խորհրդարանի նախագահը տպավորված է Սամցխե֊Ջավախք այցով։