Ախալքալաքում մեկնարկեց երկար նարդու մրցաշար

Այսօր՝ հուլիսի 1-ին Ախալքալաքի կենտրոնական այգում քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկեց երկար նարդու մրցաշար։ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի խոսքով մրցույթն հետաքրքիր ընթացք է ունենալու քանի, որ տեսնում է թե մարդիկ, որքան շատ են հետաքրքրված։
Մասնակցության ցանկություն են հայտնել 30 հոգի, մրցաշարը մեկնարկեց վիճակահանության սկզբունքով։
Մասնակիցները նշում են, որ սա հետաքրքիր ավանդույթ է և լավ կլինի, որ շարունակական լինի, նրանց խոսքով նարդին այն խաղերից է, որը հետաքրքրում է թե մեծահասակներին և թե երիտասարդներին։
Մրցաշարը կշարունակվի 3 օր, իսկավարտին լինելու են երեք հաղթողներ, ովքեր քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն խրախուսական նվերներով։