Ախալքալաքում բացվեց LINE UP մշակույթի կենտրոնը

հունիսի 26-ին Ախալքալաքում տեղի ունեցավ LINE UP մշակույթի և ժամանցի կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էինԱխալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Նինոծմինդայի հովվության հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքի ՏԻՄ ներկայացուցիչներ, այդ թվում Ախալքալաքի քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ աշխատակիցներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։
Նորաբաց կենտրոնում գործում է պարարվեստի, երգարվեստի, թատերարվեստի, խոսքի վարպեստություն դասընթացներ ինչպես նաեւ ֆոտո և վիդիո արտադրության ճյուղեր։ Նախագծի հիմնադիրները չորսն են. ղեկավարը՝ Ռադիկ Եզոյանն է, ով վաղուց էր մտածել ստեցծել այնպիսի մշակույթի կենտրոն, որը կդառնար հաճելի եւ օգտակար վայր երիտասարդների համար։Ռադիկը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստացել է պարարվեստի ռեժիսորի մասնագիտացում եւ հույս ունի կկարողանա իմացածը փոխանցել սաներին։
Քրիստինա Հակոբյանն արդեն 4 տարի զբաղվում է լուսանկարչությամբ, լուսանկարչական մի քանի մրցույթների հաղթող է, սակայն կարծում է, որ դեռ սովորելու շատ բան ունի եւ առիթը բաց չի թողնում մասնակցելու հայտնի եւ փորձառու լուսանկարիչների դասընթացներին. «Յուրաքանչյուր լուսանկար կարող է մի ամբողջական պատմություն լինել, երբ տեսախցիկը ձեռքս է միշտ մտածում եմ, որ պետք է ուշադիր լինել մանրուքներին եւ հարկ եղած դեպքում որսալ պահը։ Լուսանկարիչ լինելն առաջին հերթին զգոնություն եւ ուշադրություն է պահանջում։ Կաևոր է ամեն ինչ՝ գունային գաման, լույսի ու ստվերի հետ գրագետ աշխատելը, մանր դետալները երբեք չանտեսելը»,- այսպես է խոսում լուսանկարչության մասին երիտասարդ աղջիկը, ում աշխատանքները արդեն շատերն են գնահատել։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը նշում է, որ ծանոթ է երիտասարդների հմտություններին եւ կասկած չունի, որ ոլորտը զարգացնելու են։
Հիմնադիրներից Հրաչյա Համազարյանը նշում է, որ դժվարություններ շատ են եղել, բայց կարողացել են չհիասթափվել եւ հաղթահարել կամքի եւ միասնության շնորհիվ. «Դժվար է, երբ շատ գաղափարներ ունես, սակայն քեզ չեն վստահում, քանի որ փորձ չունես, երիտասարդ ես։ Հաճախ ենք ուզեցել ինչ֊որ միջոցառում կազմակերպել, քննարկում անել, սակայն հնարավոր չի եղել, նույնիսկ տարածք չենք գտել մտքերով փոխանակվելու։ Այսօր դժվարությամբ, բայց մեծ աշխատանքով կարողացանք ստեղծել կենտրոն, որը դառնալու է քաղաքում երիտասարդների սիրելի վայրերից, մենք մեծ սիրով աշխատելու ենք երիտասարդների հետ, անհրաժեշտության դեպքում տալու ենք մեր ունեցածը բոլոր ինքնատիպ ու ստեղծարար մտքերն իրագործելու համար»,- նշում է LINE UP-ի համահիմնադիր Հրաչյա Համազարյանը։
Նշենք՝ LINE UP կենտրոնում արդեն մեկնարկել է ընդունելության գրանցումը, այս պահին կարող են դիմել պարարվեստի եւ թատերարավեստի խմբակ ընդունվելու համար։ Կենտրոնը գործում է Քաղաք Ախալքալաքում Ազատության 87/3 հասցեում։