Ֆուտբոլային հանդիպում Նինոծմինդայի եւ Թբիլիսիի վետերանների միջեւ

Ֆուտբոլային հանդիպում Նինոծմինդայի եւ Թբիլիսիի վետերանների միջեւ

Հունիսի 19֊ին Նինոծմինդայի մինի մարզադաշտում տեղի ունեցավ ընկերական ֆուտբոլային հանդիպում Նինոծմինդայի  «Փարվանա» ֆուտբոլային ակումբի և SBM ֆուտբոլային գործակալության վետերանների    միջև։
Մինչ հանդիպման սկսվելը ներկայացվեց թիմերի կազմերը։
Նինոծմինդա էին ժամանել տարբեր տարիների տարբեր ակումբների պրոֆեսիոնալիզմով աչքի ընկնող ֆուտբոլիստներ, ինչպես Վրաստանի այնպես էլ այլ երկների հավաքականների անդամներ։
Այնուհետև մարզադաշտում մշակութային համարներով ներկայացան փոքրիկ դհոլահարների խումբը և պարի համույթի ներկայացուցիչները։
Հանդիպումը կազմակերպվել էր Անդրանիկ Ղարսլյանի և Վահե Իրիցյանի ջանքերով։
Անդրանիկ Ղարսլյանը ափսոսանքով նկատեց, որ տեղական իշխանությունից ոչ ոք ներկա չէ և մեր հարցին՝ արդյո՞ք հրավիրված եղել են, համոզմունք հայտնեց, որ մունիցիպալիտետում տեղի ունեցող միջոցառումները պետք է իշխանության ուշադրության կենտրոնում լինեն և չպետք է սպասել հրավերի։
Անդրանիկը նաև նշեց. «Այս ամենը մենք անում ենք նրա համար, որ ժողովրդի, հատկապես երիտասարդության շրջանակներում պրոպագանդենք սպորտը, առողջ ապրելակերպը, քանի որ սպորտը  լոկ քաղաքականություն չէ, այն ապրելակերպ է եւ գաղափարախոսություն»։
Ջավախքցիների ընդունելությամբ հյուրերը տպավորված էին SBM սպորտային գործակալության  տնօրեն Զաալ Չիտալաձեն  ողջունեց հանդիպման անցկացումը Նինոծմինդայում և հույս հայտնեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կունենան և կխաղան ոչ միայն Նինոծմինդայում այլ քաղաքներում ևս։
Ընկերկական հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 10։10 հաշվով, վերջում թիմերի միջև հուշագրեր փոխանցվեց և կազմակերպվեց հյուրասիրություն։