Բարալեթ գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է մունիցիպալիտետի միջոցներով։
Ախալքալաքի քաղաքապետարանի հայտարարած էլեկտրոնային մրցույթը շահել է անհատ ձեռներեց Վարդ Մկոյանը՝ 66 388 լարիով եւ մեկ ամսից ավելի է, ինչ մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։
Վարդ Մկոյանը մեզ հետ զրույցում նշում է.
«Աշխատանքները դժվար են եղել, բայց կարողացանք ամեն ինչ անել, վերջնաժամկետից էլ շուտ մենք կհանձնեք։ Մինչ այս պահը բավականին աշախատանքներ տարվել են, նոր դուռ է բացվել, փոխվել են պատուհանները, դռները։ Այժմ շենքի ծածկի հետ կապված աշխատանքներ ենք իրականացնում։ Փորձառու լինելը թույլ է տալիս աշխատանքն ավելի որակյալ կազմակերպել եւ ավելի արագ հանձնել պատվիրատուին»։
Վարդ Մկոյանը նաև նշում է, որ իրենց աշխատանքները մշտապես հսկում են տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները։ Գյուղացիները եւս մեծ ու մանուկ միշտ գալիս հետաքրքրվում են, թե ինչ աշխատանք են կատարում։
Բարալեթի բնակիչ Պետրոս Կույումչյանը նշում է, որ սա գյուղի մշակութային կյանքի ակտիվացման լավագույն հնարավորություններից է.
«Այս շենքի վերանորոգումից հետո գյուղի պարի խումբը կունենա տեղ, որտեղ կանցկացնի փորձերը, երիտասրադների համար ժամանցի փոքր սենյակ է նախատեսված, նման կենտրոնների գոյությունը նպաստում է, որ երիտասարդները զբաղմունքի եւ ժամանցի հնարավորություն ունենան գյուղում։ Շնորհակալ ենք, որ երկար սպասված վերանորոգումը մեկնարկեց, հույս ունենք առաջիկայում էլ ծրագիր կլինի եւ շենքի մյուս հատվածը կվերանորոգվի, որտեղ կարելի է կազմակերպել մասայական միջոցառումներ, համերգներ եւ այլ միջոցառումներ»,-նշեց Պետրոս Կույումչյանը։
Նշենք՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղի մշակութի տունը՝ մասնավորապես դիամյին մասը, վերանորոգվել էր 2021 թվականին։