Աֆրոամերիկացի աշխատակիցները դժգոհել են Սպիտակ տանն աշխատանքի պայմաններից. Politico

ԱՄՆ Սպիտակ տունը բախվել է սևամորթ աշխատակիցների զանգվածային կրճատումների, անցյալ տարվա վերջից առնվազն 21 մարդ հեռացել է աշխատանքից կամ պատրաստվում է հեռանալ։ Այդ մասին գրում է ամերիկյան Politico թերթը։
Հրապարակման հեղինակները նշում են, որ սևամորթ աշխատողների հեռանալու հիմնական պատճառը իշխանությունների թույլ աջակցությունն է կարիերայի առաջխաղացման հարցում և չնչին աշխատավարձը, որը բավարար չէ Վաշինգտոնի նման թանկ քաղաքում ապրելու համար։
Բացի դրանից՝ սևամորթները չեն ցանկանում աշխատել Բայդենի վարչակազմում «լարված աշխատանքային մթնոլորտի, ազատ ժամանակի բացակայության պատճառով, ինչը հնարավորություն չի տալիս սովորել կամ ընտանիքին ժամանակ տրամադրել»: