Հրաձգություն Տեխասի տարրական դպրոցում. զոհվել է 19 աշակերտ
Տեխասի նահանգի Յուվալդի շրջանի տարրական դպրոցում կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով 19 երեխա է մահացել, 3 մեծահասակ: Այս մասին հայտնել է սենատոր Ռոլանդ Գուտերեսը:
Չարագործը դպրոց այցելելուց առաջ կրակել է իր տատիկի ուղղությամբ. նա ողջ է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է:
Հանրային անվտանգության դեպարտամենտի տվյալներով` կրակոցներին զոհ են դարձել 19 սաներ և 2 մեծահասակ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, այս ողբերգությունից հետո դիմելով Կոնգրեսին, նշել է` ամերիկյան իշխանությունները պետք է պայքարեն զենքի լոբբիի դեմ և զենքի օրենսդրության մեջ անհրաժեշտ է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել:
«Այս հարցում ավելի խիստ օրենքներ ընդունելու անկարողությունը զայրույթ է առաջացնում»,- նշել է Բայդենը:
Վերջինս ընդգծել է.
«Իբրև երկիր` մենք պետք է հարցնենք` երբ ենք, ի վերջո, մենք պատրաստվում հակազդել զենքի լոբբիին: Ես հոգնել եմ դրանից: Մենք պետք է գործենք: Ու չասեք, թե մենք այս կոտորածի վրա չենք կարող ազդել»: