Նեդ Փրայս. Վրաստանը և Մոլդովան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերներն են, մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Նեդ Փրայս. Վրաստանը և Մոլդովան Միացյալ Նահանգների կարևոր գործընկերներն են, մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը

Ե՛վ Վրաստանը, և՛ Մոլդովան ԱՄՆ-ի կարևոր գործընկերներն են։ Մենք հավատարիմ ենք նրանց ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է տարածաշրջանի իր գործընկերների հետ, և դա, իհարկե, վերաբերում է նաև Վրաստանին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել երկու երկրներին։
«Մենք միշտ կապի մեջ ենք տարածաշրջանի մեր գործընկերների հետ մեր դեսպանատան, դեպարտամենտի միջոցով։ Դա, իհարկե, վերաբերում է Թբիլիսիի մեր գործընկերներին։ Այս քննարկումները շարունակվում են։ Մենք գիտենք, որ Վլադիմիր Պուտինը կարող է ագրեսիայի նկրտումներ ունենալ տարածաշրջանի այլ երկրների դեմ։ Կարծում եմ՝ ի պատասխան մենք ցույց ենք տալիս, թե ինչպես ենք մեր ուկրաինացի գործընկերներին տրամադրում այն, ինչ նրանց անհրաժեշտ է, որպեսզի արդյունավետ լինեն այս սարսափելի իրավիճակում՝ ռուսական ագրեսիայի այս սարսափելի դեպքի պայմաններում: Մենք ցույց ենք տալիս, որ Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն հանդուրժի նման գործողություններ»,- ասել է Նեդ Փրայսը։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։