Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել 24.03.2022 . Միջազգային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել:
ՌԴ նախագահից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ հետ բանակցություններին նրա գնահատականի հետ:
Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները: