Նահանգապետարանում մշակույթի վերաբերյալ ծրագրի հարց են քննարկել

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում անցկացվեց աշխատանքային Skype-խորհրդաժողով: Այն վերաբերվում էր շրջանի 2018 թվի մշակութային առաջնահերթություններին և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին:

Նահանգապետարանի ներկայացուցիչների տեղեկությամբ, Skype-խորհրդաժողը ղեկավարում էր Մշակույթի փոխնախարար  Լևան Խարատիշվիլին, հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի ներկայացուցիչները, մունիցիպալիտետի գամգեբելիի տեղակալը և մշակույթի աշխատանքների ղեկավարները:

Մունիցիպալիտետների մշակույթի աշխատանքների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության շնորհիվ մշակվեց «Մշակույթի ռազմավարություն 2025» ծրագիր:

Անցյալ տարի Վրաստանի կառավարությունը մշակույթի զարգացման երկարաժամկետ փաստաթուղթ է հաստատել:  Փաստաթղթի իրականացման նպատակով, Մշակույթի և Հուշարձանների Պահպանության նախարարության կողմից մշակվել է  նաեւ Մշակույթի ռազմավարության միջգերատեսչական գործողությունների ծրագիր 2017-2018 թվականների համար, որում սահմանված են մշակույթի ոլորտի բոլոր պետական հաստատությունների կողմից պլանավորված ակտիվությունները:

Ինչպես նշվեց Skype-խորհրդաժողովի ժամանակ, անհրաժեշտ է մունիցիպալիտետների համագործակցմամբ մշակել շրջանի մշակույթի ռազմավարության համապատասխան կարճաժամկետ գործողությունների պլանը: Այս նպատակով, Վրաստանի Մշակույթի և Հուշարձանների Պահպանության նախարարությունը պատրաստ է համագործակցել Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետնետի հետ: Համագործակցման սահմաններում կանցկացվեն խորհրդատվություններ՝ առաջնահերթությունների սահմանման, գործողությունների ծրագրի ձևաչափի, նրա  մշակման մեթոդների և գործողությունների իրականացման վերաբերյալ:

Akhaltskha.net