Սյունիքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը բացառվում է. ՀՀ ՊՆ
Սյունիքում ադրբեջանական զինուժի առաջխաղացումը բացառվում է. ՀՀ ՊՆ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Սյունիքի մարզի Վերին Խանդ գյուղի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացման մասին տեղեկությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ նշված տարածքում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրքեր, որոնք չեն կարող օգտագործվել ձմեռային ժամանակահատվածում զինտեխնիկայի բացակայության պատճառով։ Այժմ, փոփոխվող եղանակային պայմանների պատճառով, ադրբեջանցի զինվորականները վերադառնում են այդ դիրքերը։
ՊՆ-ն վստահեցնում է, որ առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող։