ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ 10.03.2022 . Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ		10.03.2022 . Քաղաքական

Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման կարևորությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի շարունակական խախտման և սադրիչ գործողությունների հետևանքով ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու համար։

Քննարկվել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը։