«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպանի հայտարարությունն անվանել է կողմնակալ ու անհետաքրքիր
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում ԵՄ դեսպան Կարլ Հարցելի հայտարարությունն անարդար և կողմնակալ է անվանել։ Խոսքը պետական տեսուչի պաշտոնը վերացնելու եւ ընդդիմությունից պատգամավորների մանդատի դադարեցման հետ կապված քննադատական խոսքերի մասին է։
«Դրանցից ոչ մեկը արդար և օբյեկտիվ չէ, ուստի դրանք մեզ այս առումով չեն հետաքրքրում։ Մեզ կհետաքրքրի ցանկացած օբյեկտիվ գնահատական, այդ թվում՝ քննադատական, բայց մենք, բնականաբար, ավելի քիչ ուշադրություն կդարձնենք այն հայտարարություններին, որտեղ արդարություն և օբյեկտիվություն չկա»,- ասել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Թբիլիսիում ԵՄ դեսպանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում գնահատել էր Վրաստանի խորհրդարանի կողմից Հատուկ քննչական ծառայության և Անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավարների նշանակումը, ինչպես նաեւ ընդդիմադիր պատգամավորների մանդատի դադարեցումը։
Մասնավորապես, ըստ Կարլ Հարզելեի, ԵՄ-ն դեռևս «օբյեկտիվ պատճառներ» չի տեսնում «հանկարծակի և հապճեպ որոշման համար»։