Գերմանիայի նախագահը Պուտինին. «Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը» 14.02.2022 . Քաղաքական

Գերմանիայի նախագահը Պուտինին. «Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը»		14.02.2022 . Քաղաքական

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպային սպառնում է ռազմական հակամարտություն, և դրա համար պատասխանատու է Ռուսաստանը։ Շտայնմայերը Վլադիմիր Պուտինին հորդորել է հավատարիմ մնալ խաղաղ ճանապարհին։

«Մենք գտնվում ենք Արևելյան Եվրոպայում ռազմական հակամարտության, պատերազմի վտանգի էպիկենտրոնում։ Սրա համար պատասխանատու է Ռուսաստանը։ Կոչ եմ անում Ռուսաստանի նախագահ Պուտինին. «Թուլացրե՛ք Ուկրաինայի պարանոցի օղակը և մեզ հետ Եվրոպայում խաղաղությունը պահպանելու ուղիներ փնտրեք։ Մենք չենք կարող անտեսել աշխարհը»,- ասել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Միաժամանակ, Գերմանիայի վերընտրված նախագահի Twitter-ում Պուտինին ուղղված հաղորդագրություն է հայտնվել։

«Ես կարող եմ միայն զգուշացնել նախագահ Պուտինին։ Մի թերագնահատեք ժողովրդավարության ուժը»,- գրել է Շտայնմայերը։