Իսրայելը իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է. Քոեն

Իսրայելը իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է. Քոեն



Թել Ավիվը մտադիր չէ իր դեսպանին Անկարա վերադարձնել, քանի դեռ Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը։

Հոկտեմբերի վերջին Անկարայի հռետորաբանության սրման ֆոնին Քոենը հայտարարել էր դիվանագետներին հետ կանչելու մասին՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով։ Թուրքիան ևս խորհրդակցությունների համար հետ է կանչել Թել Ավիվից իր դեսպանին: