Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին լուրը մտահոգիչ է. Տոյվո Կլաար



Մտահոգիչ հաղորդագրություններ են ստացվում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրաձգության ու զոհի մասին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»,- գրել է նա:
Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն  կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները: