Ուկրաինայի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են օդային հարձակման

Ուկրաինայի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են օդային հարձակման



Ուկրաինական կողմը տեղեկացրել է, որ գիշերը Ուկրաինայի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Կիևում, օդային տագնապ է հայտարարվել, գործել է հակաօդային պաշտպանության համակարգը:
Պայթյուններ են գրանցվել Կիևի ծայրամասերից ոչ հեռու, Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում, Չերկասկի մարզում և Օդեսայում։

Մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։