Հեղեղումներ Թբիլիսիում. քաղաքացիներին կոչ է արվել մնալ տներում

Հեղեղումներ Թբիլիսիում. քաղաքացիներին կոչ է արվել մնալ տներում



Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հորդառատ տեղումներն ու քամին խնդիրներ են ստեղծել. փողոցներն ու գետնանցումները հեղեղված են, կան տապալված ծառեր, վնասվել են էլեկտրական լարեր: Այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Թբիլիսիի քաղաքապետարանի և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն ամբողջությամբ մոբիլիզացվել են, սկսվել է խնդիրների վերացման գործընթացը: Տեղում ներկա են Թբիլիսիի բոլոր շրջանային վարչությունների ներկայացուցիչները: Բնակչությանը կոչ ենք անում խուսափել փողոցներով տեղաշարժվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգել քաղաքապետարանի թեժ գծի համարով»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: