Մոսկվան կարձագանքի դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու՝ Իսլանդիայի որոշմանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան կարձագանքի դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու՝ Իսլանդիայի որոշմանը. ՌԴ ԱԳՆ



Մոսկվան համապատասխան կերպով կարձագանքի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու Իսլանդիայի ոչ բարեկամական որոշմանը՝ ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Իրավիճակի նման զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իսլանդական կողմի վրա։ Հաշվի կառնենք այս ոչ բարեկամական որոշումը ապագայում Իսլանդիայի հետ մեր կապերը կառուցելիս։ Ռեյկյավիկի բոլոր հակառուսական գործողություններին անխուսափելիորեն կհետևի համապատասխան արձագանք»,- նշել են գերատեսչությունից։

 

ՌԴ ԱԳՆ-ից հավելել են, որ Իսլանդիայի իշխանությունների այդ որոշումը քանդում է ռուս-իսլանդական փոխգործակցության ամբողջ համալիրը: